ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։
«USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ այն մահանա»,- գրել է նա X-ում:
rbc.ru-ի հաղորդմամբ, այսպես է գործարարն արձագանքել հրապարակմանը, թե կազմակերպության երկու պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել են Մասկի գլխավորած կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) անդամներին հասանելիություն տրամադրել USAID-ի համակարգերին։
Ավելի ուշ Մասկը հաղորդագրություն է հրապարակել, որում կրկին ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել է հանցավոր կազմակերպություն: Այս անգամ նա արձագանքել էր «Ազատություն ինտերնետում» հիմնադրամի (FFO) գործադիր տնօրեն Մայք Բենզի հրապարակմանը:
Իր գրառման մեջ Բենզը գրել է, որ ուղիղ եթերով հեռարձակել է USAID-ի գործունեության մասին, մասնավորապես, «Կենտրոնական հետախուզական վարչության խարդախ գործունեության մեջ նրա հիմնական դերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը