02 02 2025

Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել երկրի ներսում պայքարել իրավիճակի հետ չհաշտվողների դեմ. Քրիստինե Վարդանյան

Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել երկրի ներսում պայքարել իրավիճակի հետ չհաշտվողների դեմ. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Փաշինյանի՝ Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորություններից է երկրի ներսում պայքարը՝ իրավիճակի հետ չհաշտվողների նկատմամբ։
Ադրբեջանից եկող սպառնալիքների, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, հավաքական վերադարձի իրավունքների մասին բարձրաձայնողների նկատմամբ հետապնդումները ուղիղ կապ ունեն Նիկոլ - Ալիև պայմանավորվածությունների հետ։
Ադրբեջանը դա ձևակերպել է պայքար «ռևանշիզմի» և «ծայրահեղականության» դեմ, Փաշինյանը համաձայնվել է իրականացնել այդ պայքարը։
Ընդհանրապես մեր հանրային կյանքում հանդիպող ու առաջին հայցքից բացատրություն չունեցող երևույթների արմատները փնտրեք Փաշինյան - Ալիև, Փաշինյան - Էրդողան պայմանավորվածություններում, որոնք մեր հանրությունից լրիվ գաղտնի են պահվում»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ