«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Իրանի տարածքով ռուս-իրանական կոմունիկացիաների կառուցումն առաջին հերթին նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում: Այսինքն, Ադրբեջանը Ռուսաստանի ու Իրանի համար դառնում է ազգային շահերի տարածք և կոմունիկացիաների հնարավոր խափանման, կամ, տեռորիստական որևէ ակտի ժամանակ, ռուսական, կամ իրանական ռազմական ու հակատեռորիստական կառույցները կարող են մուտք գործել Ադրբեջան, իսկ որոշ դեպքերում առանց Ադրբեջանի կարծիքը հարցնելով, եթե վերջինս դեմ լինի գործողություններն:
Դրա համար է Ադրբեջանի պսևդոխանը անհանգստացած ու ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ ուղղակի սահման, ապագայում պաշտպանվելու համար:
Հետաքրքիր հոդվածներ կան 2022-ի փետրվարի 22-ին ստորագրված ռուս-ադրբեջանական պայմանագրում ու նույն տարվա հունիսի 29-ին ստորագրված կասպյան երկրների կոմունիկեյում»,-հայտնում է Դանիելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը