Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Եվրոպան հիմա ապրում է այն զգացմունքները, որոնք տիրում էին Հայաստանում 2020-պատերազմից հետո։
Հետաքրքիր քննարկումներ են սկսել ծավալվել։ Թրամպի քայլերից հետո Անկեղծության Պահ է այնտեղ։ Իրականում, դա պետք է հասկանային Բայդենի ժամանակաշրջանում, երբ ռուսական էներգակիրների և Ռուսաստանի միջոցով Չինաստանի հետ առևտրական կոմունիկացիայից էին զրկվում։ Խախտված բալանսի պատճարով անվերապահ հայտնվելով ԱՄՆ գրկում, պատրաստ եղիր ծառայել և հրաժարվել ինքնությունից։ Բայդենը բացեց պատուհանը Թրամպի անթաքույց իմպերիալիզմի առաջ։
Բարի գալուստ Ռեալ Պոլիտիկ։ Այլևս չկան հովանավորյալներ և հովանավորվածներ, կան միայն շահեր, չոր եկամուտներ և վայրի կապիտալիզմ։ Եթե ցանկանում ես, որ քեզ հովանավորեն և պաշտպանեն, պատրաստ եղիր ծառայություններ մատուցել և վճարել, թեկուզ մարմնի որոշ հատվածներով։ Երկրների սուվերենության աստիճանը պայմանավորված է հագուստի չափսերով։ Չկա այլևս միջազգային կարգ, այլ կա ուժի իրավունք։
Հայաստանը գնում է Թուրքիա' ինքնաոչնչացման, թուրքական ազդեցության գործակալների ղեկավարությամբ։
Եվրոպան շանս ունի դառնալ ինքնուրույն, առանձին-առանձին, ազգային բնակարանների սահմաններում։ Ում մոտ ինչպես ստացվի։
Որքան էլ իրականությունը դառը չլինի, դրա հետ պետք է առերեսվել, որքան շուտ, այնքան ավելի քիչ կլինի իրականության պատճառած հարվածի ուժգնությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը