Տիգրան Ավինյանը 650 հազար դոլարով առանձնատուն է գնել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր առանձնատուն է գնել Նորքում: Այս մասին հայտնում է «Օրագիր Նյուզ»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Բուն գործարքի թիվը, իհարկե, գաղտնի է պահվում, բայց առանձնատունը վաճառվում էր 650 հազար դոլարով:
Նոր առանձնատունը Ավինյանի կնոջ անունով է:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ Ավինյանը վերցրել ու իր տանն է միացրել կողքի հողը, որը համայնքային նշանակություն ուներ։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ դրանից հետո ընդհանուր գինն անցնում է 800 հազար դոլարը։
Ի դեպ, օրերս տեղի էր ունեցել Նորքի նոր ճանապարհի բացումը, որն ամենևին էլ ոչ պատահական անցնում է քաղաքապետի նոր առանձնատան մոտով»,- գրում է լրատվականը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը