22 01 2025

Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ մասի հանձնում Ադրբեջանին կա՞, թե՝ ոչ. Հարց Մհեր Գրիգորյանին



Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ մասի հանձնում Ադրբեջանին կա՞, թե՝ ոչ: Այս մասին Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

Մհեր Գրիգորյանը հստակ չպատասխանեց պատգամավորի հարցին՝ հորդորելով հետևել Հայաստան-Ադրբեջան հաստատված կանոնակարգին:

Պատգամավորն արձագանքեց. «Գուցե հարցնենք դահլիճում որևէ մեկը ձեր ասածից բան հասկացա՞վ, թե չէ: Կոնկրետ հարց եմ տալիս՝ ակնկալելով կոնկրետ պատասխան: Կրկնում եմ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ, թե՝ ոչ: Ոչինչ չասող պատասխան եք տալիս, հստակ պատասխանեք հարցին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ