Իշխանությունը հերթական հայրենահանձնումն է ուզում իրականացնել, պաշտպանության նախարարությունն ասում է՝ մենք մեր առջև խնդիր չենք դրել, որ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից դուրս քաշվեն, դա նորմա՞լ է։ Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Նորմա՞լ է, որ Ջերմուկում, Գեղարքունիքում, Ներքին Հանդում ադրբեջանական զորքերը նստած են, ու փոխանակ սահմանազատումն ու սահմանագծումն այդտեղից սկսվի, վտանգ կա, որ նորից Տավուշից են սկսելու։ Այդ հարցերի պատասխանները պետք է տան, այս իշխանությունն այս տարիների ընթացքում անընդհատ հանձնման գործընթացի մեջ է, անընդհատ հայրենադավության գործընթացի մեջ են։ Հիմա էլ Մինսկի խումբն են լուծարում, Սահմանադրությունն են փոխում։ Ինչու՞ ենք մենք անընդհատ զիջողի դերում։ Այդ հարցերի պատասխաններն ո՞վ է տալու»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը