Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ո’չ մի անվճար կայանատեղի՝ կենտրոնում։ Քանի որ քաղաքային իշխանությունները բեռնաթափման անվան տակ սեպտեմբերի դրությամբ արդեն իսկ 1 միլիարդ դրամ են լցրել քաղաքային բյուջե ու իրենք իրենց հենց այդ չափով պարգևատրումներ բաժանել՝ ախորժակները բացվել է և պատրաստվում են թվով 8 կարճ փողոցներ ևս ներկել կարմիր գծերով։ Կենտրոնը, բնականաբար, կշարունակի գերբեռնված մնալ, բայց ոչ մի մեքենա չի «պլստա», իրենց պարգևավճարի բյուջեն էլ կավելանա։
Իրենց՝ ամանորյա նվեր, երևանցիներին՝ «նվեր»։
Յո՞ երթաս, Երևա’ն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը