31 01 2025

Քաղաքապետարանի ուղարկած թվերը հնչեցնում ենք, ասում եք՝ սուտ է. Արմենակ Դանիելյան



Ծախսերի մասով մեր հարցմանն ի պատասխան դուք մեզ ուղարկել եք հաշվարկ-հիմնավորում, որը հնչեցնում ենք և դուք ասում եք՝ այդպես չէ, սուտ է: Այս մասին տրանսպորտի թանկացման հարցով Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը՝ դիմեով Տիգրան Ավինյանին:

«Այս թվերը մեզ ո՞վ է ուղարկել՝ քաղաքապետարանը, դուք: Մենք հնչեցնում ենք այն, ինչ դուք եք մեզ տվել: Խի՞ եք խաբում մեզ, կամ ով է այս ծրագրի հեղինակը, որ դուք տեղյակ չեք»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ