Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 11,3 տոկոսը։
Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ հունվարի 20-22-ը, հեռախոսային եղանակով։ «Հպպպարտ Չիպոլինո» խորագրով հարցման արդյունքները մամուլի ասուլիսում հրապարակեց Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ նույն կազմակերպության՝ 2024թ․ նոյեմբերի 5-ին հրապարակված հարցման արդյունքներով, նույն հարցին քաղաքացիների 16,5 տոոսն էր պատասխանել, որ պատրաստ է ընտրել ՔՊ-ին։
Ընդամենը երեք ամսում Նիկոլ Փաշինյանը 3 ամսում կորցրել է 5,2 տոկոս ձայն։ Նշենք, որ 11,3 տոկոսը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետությունից ի վեր վստահության ամենացածր տոկոսն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը