23 05 2019

Այս թատրոնն այլևս անտանելի է․․․

Այս թատրոնն այլևս անտանելի է․․․

Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս ու՞ր ենք գնում… Երբ նորաթուխ ջահելը ձայն է բարձրացնում պատկառելի Հենրիկ Հովհաննիսյանի վրա, երբ վաստակաշատ պրոֆեսորը՝ Ռուբեն Բաբայանը, նեղսրտած, այլևս չի ուզում դասավանդել հարազատ բուհում, երբ տասնամյակներ շարունակ անբիծ աշխատած ազնվաբարո կինը՝ Լիլիթ Արզումանյանը, հուսահատ, ուզում է լքել իր պաշտոնը, երբ արյուն կոխած աչքերով ուսանողները, դեռևս կյանքում ոչինչ չարած, իրենց տերն են համարում ամեն ինչի…

Էս ո՞ւր ենք գնում… այլևս ուսանողնե՞րն են մեզ դաս տալու… Ի՞նչ է սա՝ դեղնակտուցների ապստամբությո՞ւն, թե՞ լակոտապետության հաստատում… Ո՞վ է սրանց տերը, ընտանի՞քը, որտեղ դաստիարակություն չեն ստացել, թե՞ Աստված՝ ում չեն հավատում… Այս կինոն, ես կասեի նաև թատրոնն, այլևս անտանելի է…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ