17 01 2025

Կոչ եմ անում անվերապահ աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան



 

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը Հայաստանի և սփյուռքի լայն հանրությանը կոչ է անում անվերապահ աջակցություն հայտնել Բաքվում պատանդառված հայրենակիցներին։

«Գրեթե մոռացության է տրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների՝ Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը։

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», շարունակում է տեր չկանգնել իր զավակներին ու խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն Հայաստան աշխարհը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա «իշխանությունների» հետ։ Եվ մեր պատասխանն ու մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։

Պատանդառված մեր հայրենակիցներից բռնությամբ կորզված որևէ ցուցմունք չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։

Ձեզ հետ ենք, սիրելի՛ եղբայրներ»,- ասվում է կոչում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ