Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամանորյա այս գիշերը Եռաբլուրում է՝ բազմաթիվ քաղաքացիների հետ։ Հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Սրբազանն ուղերձով դիմեց ժողովրդին․
«Այսօր գտնվում ենք Եռաբլուրի զինվորական պանթեոնում՝ մեր հերոսների հետ՝ միևնույն ժամանակ և՛ գլուխներս կախ, և՛ պատիվներս գողացված, և՛ մեր ուրախությունը՝ գողացված, բայց այս սրբազան վայրում մենք ներշնչումի և ուխտի համար ենք գտնվում։
Մենք կոչում ունենք՝ 2025 թվականի յուրաքանչյուր օր վերադառնալու այս սրբավայր, պատասխանատու կերպով, մեր սիրելի հերոսների հետ միասին իսկպես տոնախմբելու մեր երկրի ազատագրումը, վերացնելու չարիքը մեր կյանքից, վերացնելու այն բոլոր հարձակումները՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր, որ մեր կյանքի վրա են։
Այո՛, մենք հռչակել ենք հաշտության, ճշմարտության և արդարության պայքար և այդ պայքարից մեկ միլիմետր անգամ չենք շեղվել և չենք շեղվելու։ Այն չի դադարել, վերջնարդյունքը և հաղթանակը լինելու է հայինը և Հայաստանինը։ Սա է մեր ողջ ձգտումն ու նպատակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը