04 01 2025

Այս շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ. Բագրատ սրբազան

Այս շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ. Բագրատ սրբազան

 

Մենք 2025 թվական ենք մուտք գործել և չենք կարող չանդրադառնալ ամբողջ 2024 թվականի մեր անցած ճանապարհին, բնականաբար ոչ բոլոր մանրամասնություններով։ Այս մասին, ուղերձով դիմելով ժողովրդին, ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

 

«Այս մասին անընդհատ խոսել ենք, կարծում եմ այս պահին այլևս կարիքը չկա, մանրակրկիտ մանրամասնություններով անդրադառնալ թե՛ մեր վերելքներին, թե՛ մեր վայրէջքներին, մեր ձեռքբերումներին, մեր թերացումներին, այն հիմնական ուղղությանը, որ միտված է մեր երկրի ազատագրմանը չարիքից, հակառակորդից ազատագրմանը, ստից, կեղծիքից ազատագրմանը, որի մասին մենք հայտարարել ենք դեռևս 2024 թվականի ապրիլ 13-ին Ոսկեպարում։

Շատերը մոռացել են այդ մասին, բայց մեր պայքարի շարժման ընթացքը չի մոռացել այդ մասին։ Մենք հետևողականորեն ամենօրյա դրությամբ, եթե չասեմ ամեն ժամ, խոսել ենք այս մասին, որ այս ընդհանուր շարժումը, պայքարը չարիքի վերացման, ստի կասեցման, կեղծիքի կասեցման, կեղծիքը վերացնելու միտվածություն ունի։ Մենք հոգևոր ու բարոյական բովանդակություն ենք բերել, այսպես կոչված, քաղաքական դաշտ։ Այս պայքարը եղել է և մնում է մեր կենսագրության մասին, մեր պատվի մասին, մեր ուրախության վերականգնման և ուղղամտության  մասին։

Ոմանց համար սա կարող է վերացական թվալ դա, որովհետև ճշմարիտ հարթության փնտրտուքն իրենց համար ընդհանրական բնույթ չի ունեցել, այլ՝ անձնական։ Ես այդպիսի մարդկանց, անկախ նրանից, նրանք քաղաքական գործիչ են, թե՝ չէ, համարում եմ խոսքի վաճառականներ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ