Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ:
«Իրանի գերագույն առաջնորդը և ես կարծում ենք՝ տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը միայն իրավիճակի վատթարացման կհանգեցնի:
Նշենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ են վարում Կրեմլում։ Օրակարգը ներառում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, զարգացումները Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը