«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական վնասվածք պատճառելու գործողություն (ոչ մեծ ծանրության հանցանք)»,- այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Փաստորեն միջադեպից 5 ամիս անց է նախաքննական մարմինը հասկացել, որ Արամ Երիցյանի կողմից պարեկային ծառայողների նկատմամբ կիրառված բռնությունը որևէ կապ չուներ վերջիններիս օրինական ծառայողական գործունեության հետ։
Նախաքննական մարմնի անիմաստ համառության դադարեցումը, իհարկե, ողջունելի է, սակայն հաշվի առնելով այն, որ անգամ իրենք են ընդունում պարեկային ծառայողների գործողությունների բռնի, ոչ իրավաչափ ու անտեղի լինելը, կարծում եմ, որ վարույթը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու փոխարեն, պետք է կայացվեր Ա.Երիցյանի նկատմամբ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ վերջինիս կատարած արարքը դիտարկելով իբրև անհրաժեշտ պաշտպանություն։
Վստահ եմ, որ դատարանում Արամն արդարացվելու է»,- գրել է փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը