Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունն ավարտվել է, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կլքի Վրաստանի նախագահի նստավայրը՝ չնայած, որ մինչ այս հակառակն էր պնդում:
«Ես հեռանում եմ նստավայրից և ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը, այստեղ լեգիտիմություն չկա, ես դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,- ասել է նա՝ դիմելով ընդդիմադիր ցուցարարներին:
Ընդդիմությունն ու Զուրաբիշվիլին պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը