Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները տեղում իրականացնում են ծառայություն։ Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է։
«Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը