27 12 2024

Ադրբեջանը ՀՀ-ին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ կյանքից հեռացած կնոջ մարմինը վերցնելու համար

Ադրբեջանը ՀՀ-ին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ կյանքից հեռացած կնոջ մարմինը վերցնելու համար

 

Եթե ​​Հայաստանը չընդունի Ստեփանակերտի բնակչուհու դիակը, նրան կհուղարկավորեն Ադրբեջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ հայտնել են Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական ​​հանձնաժողովից:

Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալներով մահը վրա է հասել սուր սրտանոթային անբավարարության և թոքային զարկերակի թրոմբոզի հետևանքով։ Կինն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, վախճանվել է հոկտեմբերի 20-ին։

ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում զերծ մնացին տեղեկությունը հաստատել կամ հերքելուց՝ նշելով, որ իշխանությունների անունից չեն կարող որևէ բան ասել, միևնույն ժամանակ, ընդգծեցին, որ ինչպես ավելի վաղ ասել էին՝ պատրաստակամ են աջակցելու որևէ լուծում գտնելու պարագայում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ