24 12 2024

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը լքել է խմբակցությունը

Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը լքել է խմբակցությունը

«Երևանի ավագանում 4-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2025 թ փերտրվարի 11-ին ժամը 10-ին»,-Երևանի ավագանու հերթական նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու  անադամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։

ԿԸՀ-ի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ավագանու անդամի մանդատը փոխանցվել է ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված հաջորդ անդամին՝ Աշոտ Սարգսյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ