23 12 2024

Կարճաժամկետ հիշողությունը լավ բան է՝ ոչ մի բան չես հիշում, չես ներվայնանում. Բաբկեն Պիպոյան

Կարճաժամկետ հիշողությունը լավ բան է՝ ոչ մի բան չես հիշում, չես ներվայնանում. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրել է.

«Սկզբում կրճատում ես տոներից բխող ազատ օրերը՝ հիմնավորելով, որ պետք է շատ աշխատենք և հետևաբար հունվարի 3-ից աշխատանքի:

Հետո դեմքի ու ձայնի նույն լուրջ տոնով հիմնավորում ես, որ ճիշտը քանակի մեջ չէ, այլ որակի ու պետք է 7 ժամ աշխատել:

Ու վատը նա է, որ այս ամենն անելիս չես հիշում, որ ամբողջ տարի տուրիզմից ես խոսում ու միայն հունվարի 3-ը ոչ աշխատանքային դարձնելով կարող էիր նոր հնարավորություն ստեղծել տուրիզմն ապահովող ենթակառուցվածքի համար:

Կարճաժամկետ հիշողությունը լավ բան է՝ ոչ մի բան չես հիշում, չես ներվայնանում:

Հ.Գ. Վրաստանում դասերն են տեղափոխում սեպտեմբերի մեկից տասնհինգ, որ տուրիստական սեզոնը մի փոքր ավելի երկար «աշխատի»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ