ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «կկանգնեցնի տրանսգենդերային խելագարությունը» իր նախագահության առաջին օրը։ Այս մասին նա ասել է դեկտեմբերի 22-ին՝ ելույթ ունենալով TurningPointʼs AmericaFest 2024 միջոցառմանը Ֆենիքսում (Արիզոնայի նահանգ)։ Թրամփի խոսքերը մեջբերել է AFP-ն։
«Ես կստորագրեմ հրամանագիր, որը վերջ կդնի մանկական կանացի կրթությանը, կվտարի տրանսգենդերներին բանակից եւ մեր տարրական, միջին եւ ավագ դպրոցներից»,- ասել է նա։ Նա նաեւ խոստացել է «տղամարդկանց թույլ չտալ մասնակցել կանացի սպորտաձեւերին»։
«Թրամփի վարչակազմում, ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունում կճանաչվի միայն երկու գենդեր՝ արական եւ իգական»,- ավելացրել է Թրամփը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը