11 12 2024

Ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի առաջնահերթություն, Մերձավոր Արևելքում իրավիճակը պակաս բարդ է. Թրամփ

Ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի առաջնահերթություն, Մերձավոր Արևելքում իրավիճակը պակաս բարդ է. Թրամփ

 

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կլինի իր առաջնահերթությունը, երբ նա ստանձնի պաշտոնը հաջորդ ամիս: Մինչդեռ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Թրամփը նկարագրել է որպես «պակաս բարդ»:

«Կարծում եմ՝ մենք պետք է լուծենք Ուկրաինայի խնդիրը Ռուսաստանի հետ: Երկու երկրներ են խոշոր կորուստներ ունեն: Հարյուր հազարավոր զինվորներ են սպանվում», - ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը ֆրանսիական Paris Match ամսագրին հարցազրույցում։

Թրամփն այս մասին ասել է՝ պատասխանելով միջազգային ասպարեզում իր առաջնահերթության մասին հարցին:

«Մերձավոր Արևելքը, իհարկե, մեծ առաջնահերթություն է: Բայց ես կարծում եմ, որ Մերձավոր Արևելքում պակաս բարդ իրավիճակ է, քան Ռուսաստանում և Ուկրաինայում: Բայց դրանք իրավիճակներ են, որոնք մենք պետք է արագ լուծենք: Շատ մարդիկ են զոհվում», - ասել է Թրամփը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ