Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման հարցում։
Հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Բաքվում Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ։
Հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։
«Մեզ պետք է խաղաղություն տարածաշրջանում, դա բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից:
Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են աջակցել երկու երկրներին հարաբերությունների կարգավորման հարցում», - ասել է Բերբոքը։
Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է․ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։
Աննալենա Բերբոքի ձևակերպմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված՝ Ադրբեջանի կողմից նկատելի են «շատ դրական ազդակներ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը