21 12 2024

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գործընթացը. Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգձգում գործընթացը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մեծ առումով Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի` սահմանադրության փոփոխություններից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Այն իշխանությունը, որն Արցախն Ադրբեջան է հայտարարել, ի՞նչ խնդիր ունի Արցախի հակամարտության կարգավորման նպատակով 3 տասնամյակ առաջ ստեղծված Մինսկի խմբի ձևաչափը լուծարելու կամ Անկախության հռչակագիրն Արցախի հիշատակումներով չեզոքացնելու համար:
Այդ դեպքում ինչու՞ Ադրբեջանը ձգում գործընթացը: 
Կարծում եմ` պլան մինիմումը Հայաստանին իջեցվող պահանջների ընդլայնումն է, իսկ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պլան մաքսիմումն իրականացնելու համար, այդ թվում` ըստ անհրաժեշտության, ուժի կիրառման միջոցով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ