17 12 2024

Օձերը մեր երկրում քիչ չեն, մեկն անգամ իշխանության է. Արմեն Աշոտյան



Իշխանափոխություն Հայաստանում կարող է լինել յուրաքանչյուր օր: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ցավոք սրտի, թե երբ կլինի, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որը ոնց որ թե չի ուզում իր ձեռքը վերցնել իր ճակատագիրը, որքան Նիկոլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) զեկույցին և հարցին, թե ինչո՞ւ են սկսել նկատել Նիկոլ Փաշինյանի սխալները, Աշոտյանն ասաց. «Մի հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին։ Արևմուտքը երկու ձեռքով է խաղում՝ հանրային դաշտում գովում է Նիկոլին, դուխ տալիս,  շախի գցում ռուսների դեմ, իսկ տակից, փորձագիտական բոլոր մակարդակներում՝ ԱՄՆ պետդեպի, ԵԽԽՎ համազեկուցողների,  Ֆրիդոմ Հաուսի զեկույցներ, գրում են, որ Նիկոլը քխ է,  արտաքնապես ասում են՝ պուպուշ է, դա իրենց խաղի կանոնն է։ Ես չեմ համարում, որ դա դեղին քարտ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ