14 12 2024

Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով. Աշոտյան

Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով. Աշոտյան

«Համամիտ եմ ձեր բնութագրիչների հետ, բայց, կներեք, բացարձակ համամիտ չեմ նրան Ֆրանսիայի այդ արքայի հետ համեմատելուն։

Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով», - ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանելով հետևյալ հարցին՝ ««Ակնհայտ է, որ Փաշինյանը բռնազավթել է պետությունը, դրա ինստիտուտները, իշխանության բոլոր ճյուղերը, պետական բյուջեն։ Լրիվ Լյուդովիկոս 14-րդ-ի «Պետությունը ես եմ» վիճակն է մեր երկրում։ Համամի՞տ եք»:

«Առաջին տարբերակի դեպքում կարող էր լինել սրտացավություն, խնամք, ամբիցիա ավելի ուժեղ և ծաղկող պետություն ստեղծելու համար։ Իսկ Նիկոլի դեպքում ոչ թե ստեղծելու, այլ մսխելու, ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե զարգացնելու, այլ օգտվելու մոլուցք է։ Նա սպառող է, այլանդակ և վայրագ սպառող։

Եթե Լյուդովիկոս 14-րդը վաստակել էր «Արև-արքա» անունը, ապա Նիկոլին ամենամեղմ բառերով կարելի է խավարապետ բնութագրել։

Մի բանում Փաշինյանն անմրցելի է. արանքը ճղելու հարցում։ Նա եփեց, հետո արանքը ճղեց 2008թ.-ի մարտի 1-ին, հետո դարձավ դեպուտատ, բայց արանքը ճղեց ՀԱԿ-ից, հետո՝ նույն սցենարը կրկնվեց «Ելք»-ում։

Իսկ հետո՝ 2018թ.-ին՝ որպես դրսի մարիոնետ, խառնակչությամբ արանքը ճղեց, դարձավ վարչապետ։ Հիմա էլ, կրկին «արանքը ճղելու» հույսով նա մեզ ներքաշել է գլոբալ գեոպոլիտիկ արկածախնդրության մեջ։ Մնում է հասկանալ, թե այս դեպքում արանքը ով կճղի, իսկ ով՝ կճղվի»,- ասել է քաղաքական գործիչը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ