02 12 2024

«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ տանում-մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան

«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ տանում-մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը կարդալուց հետո «Ելցինը, Կրավչուկը և Նիկոլը» վերտառությամբ հրապարակում է արել: 

«Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ և չի կարող դիտարկվել որպես սահմանազատման և սահմանագծման հիմք, շատ ենք խոսել, բացատրել, գրել։

Օրերս ընթերցում էի ռուս ընդդիմադիր լրագրող, հայտնի «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին։

Ի դեպ, մի կողմ դնելով այդ գրքի ակնհայտ միակողմանի, հաճախ՝ վիճելի և ոտքից գլուխ քարոզչական լինելու հանգամանքը, ասեմ, որ իրավիճակը բոլոր կողմերից գնահատելու, տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորությունն օգտակար է ճշմարտությանը մոտենալու և սեփական ուղեղը ուրիշների լվացքաջրերից փրկելու առումով։

Եվ այսպես, հեղինակն իր գրքում հիշատակում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախկին ղեկավարներ  Լեոնիդ Կրավչուկի և Բորիս Ելցինի զրույցը Բելովեժյան բանակցությունների ժամանակ (կցվում է գրքից համապատասխան հատվածը)։

- Ի՞նչ ենք անելու Ղրիմի և միջուկային զենքի հետ, - Կրավչուկին հարցնում է Ելցինը։

- Արի հիմա Ղրիմի հարցով չզբաղվենք։ Ստեղծենք Համագործակցությունը (hիմա՝ ԱՊՀ-ն), իսկ սահմաններով հետո կզբաղվենք, - պատասխանում է Կրավչուկը։

Այս կարճ, բայց խիտ զրույցը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման և ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել որպես սովետական հանրապետությունների միջև սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ։

Կրկնակի զավեշտալի է, երբ ԱՊՀ ստեղծման «կնքահայրերը» այդպես են վերաբերվել այդ պրոցեսին, իսկ «հայկական դժոխքի» հեղինակը տանում-մտցնում է մեզ Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես,  երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ»,- Facebook-ում գրել է Աշոտյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ