Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։ Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։ Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը