19 07 2024

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել

Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել, դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը։

Դավիթ Սարգսյանին արգելվել է երեկոյան ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը լքել իր բնակության վայրը, արգելվել է որևէ շփում ունենալ գործով անցնող անձանց, Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ,  խոսքը 1700-ից ավելի մարդկանց մասին է, արգելվել է զվարճանքի և սպասարկման օբյեկտներ այցելել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։

Ռ.Մելիքյանը նշեց, որ բողոքարկելու են այս որոշումը։ 

«Բայց հերթական անգամ ցույց է տալիս,  որ Հայաստանում ձևավորվել է մարդկանց խումբ, ովքեր  պատրաստ են  կատարել  քաղաքական փոքր խմբակի հակահայ, հակաարցախյան, սեփական ազգի արժանապատվությունը ոտնատակ տվող քաղաքական պատվերները և մի հատ ախ չքաշել»,- ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ