«20% զեղչ եք տալիս դպրոցականներին և նպաստառուներին, 15%՝ ուսանողներին, 30%՝ թոշակառուներին։ Ցանկացած պահի գնաք մոլեր, կոշիկների և շորերի խանութներում ավելի բարձր զեղչեր կտեսնեք, քան դուք տալիս եք դպրոցականներին և ուսանողներին. այնտեղ 50-60% զեղչեր կան»,- այսօրվա նիստի ժամանակ ասաց ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով Երևանի հանրային տրանսպորտից օգտվողների համար սահմանված արտոնությունների փաթեթին։
Ըստ Զարոկյանի՝ քաղաքապետարանը բազմաթիվ անիմաստ ծախսեր է կատարում՝ փոխարենը ստիպելով քաղաքացիներին ավելի բարձր վճարել տրանսպորտի համար․
«Մեր փողերով ձեզ վերջերս 2,5 մլն դոլարի պարգևավճարներ եք տվել ու գաղտնի եք պահում, թե ով որքան է ստացել։ 60 հազար դոլար ծախսել եք քաղաքապետարանում հյուրերի 40 քմ սենյակի վերանորոգման համար», - ասաց Զարոկյանը՝ թվարկելով մի շարք ծախսեր։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը