Կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դիկտատորին հեռացնելու համար հարկավոր է «հարվածել» դրա հենարան սյուներին և քանդել դրանք:
Այն բոլոր դեպքերում, երբ դիկտատորը իր հենարան սյուներում ճաքեր է նկատում հեռացնելու է թուլացած օղակները և նորերին է բերելու:
Այդ հենարան սյուների միջև կան հակասություններ և դիմադրություն: Արտաքին աջակցող որոշ ուժեր այդ հենարանների որակներում խնդիրներ են տեսնում՝ նաև իրենց աջակցությունը դրանց որակով պայմանվորելով:
Դիկտատորը բոլոր նման դեպքերում տեղի է տալու արտաքին աջակիցների թելադրանքին՝ զոհաբերելով որոշներին, և դրանց նորերով փոխարինելով:
Բայց նաև դրանց պահելու է իր շուրջ՝ այլ, հիմնականում ձևական, պաշտոնների նշանակելով:
Պոպուլիստ դիկտատորը նման քայլերով կերկարացնի իր իշխանությունը, սակայն դրա տապալումը, ընդ որում շատ կտրուկ փլուզվելու տեսքով, կդառնա անխուսափելի:
Եթե ընդդիմադիրները գան համաձայնության օրակարգի շուրջ (հիմա սրանից է կախված, թե հաջորդիվ ինչ կլինի), հետո դիկտատորի մյուս հենարան սյուներից որոշներին անվտանգության երաշխիքներ տրվեն, և մարդկանց խաղաղ անհնազանդության սահմանադրական իրավունքն իր ամբողջ գեղեցկությամբ ի ցույց դրվի, դիկտատորը գարնանը կտապալվի:
Էական է, որ այս դիկտատորը, ընդ որում խամաճիկ դիկտատորը, չփոխարինվի մեկ այլ դիկտատորով, քանզի Հայաստանին այսօրվա ուղենշով քիչ ապրելու ժամանակ է մնացել: Գործընթացը պետք է լինի ներառական և բոլոր ունակները պետք է ներգրավվեն երկիրն այս հոռի շրջանից հանելու համար:
Մեզ շատ դժվար օրեր են սպասվում, սակայն կասկած չունեմ, որ համախբման պարագայում, հաղթահարելու ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը