Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով իրավապահ մարմիններում պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին ու ազատման դիմումներին, գրառում է արել:
«Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո՝ լիկվիդացնում, այլ ոչ թե աշխատանքից հեռացնում։
Որովհետև, եթե ընդամենն աշխատանքից են հանում, ապա հաջորդները չեն կատարում այն կեղտոտ աշխատանքը, որի պատվերը կա, միշտ կարելի է ուղղակի հեռանալ։ Իսկ երբ տեսնում են լիկվիդացված իրենց նախկիններին, ապա ավելի անձնվիրաբար են ծառայում, այլ տարբերակ չի մնում»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը