Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը:
«Այս թեման երկար ժամանակ քննարկվել է։ 3,5 տարվա քննարկումներից հետո «ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած։ Այս պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։ Եթե այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը