Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, այդ ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան:
«Այդքան խելոք էիք, որ բերեցիք, հայտնաբերեցիք մի բան, որը Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնո՞ւմ: Ձեր ասածն այնքան հիմարություն է, որ ոչ ոք, ձեզնից բացի, դա չի կրկնում: Ո՞նց է լինում, որ Ադրբեջանը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Ձեր մոտ հարց չի առաջացել՝ ո՞նց է այդպես ստացվել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը