12 11 2024

Երբևէ Ալիևին դատապարտե՞լ եք. վախենո՞ւմ եք. Վարդանյանը՝ ՔՊ-ին



 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ հայտարարեց․

«Հայտարարություն չեն ընդունում, որևէ կոնկրետ քայլ չեն ձենարկում ու գլուխ են գովում, որ հարյուրավոր գերիներ են հետ բերել։ Կներեք, իսկ նախքան ձեր իշխանությունը քանի՞ գերի ենք մենք ունեցել։ Ռուբեն Ռուբինյանը հասցրել ա իր էդ մտքի գոհարով կիսվել, օրինակ, եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ, որ հայտարարություններով գերիներ չեն բերում։

Մեր քաղաքացիները հաճախ հարցնում են՝ լավ, որն է այլընտրանքը, չէ՞ որ մենք պարտված երկիր ենք, մենք ի՞նչ հնարավորություններ ունենք։ Այս նախագիծը նաև դրան էր միտված։ Մենք այս նախագիծը բերել էինք ասելու, որ չնայած էս վիճակում այո, Հայաստանը այլընտրանք ուներ և բանակցային գործիք ուներ։ Սիրելի քաղաքացիներ, օրինակ գերիների անհապաղ և ամբողջական կարող էր լինել նախապայման ցանկացած բանակցությունների համար։ Ու նախքան որևէ հող հանձնելը, դիրք հանձնելը, պետք է լուծվեին այս մարդասիրական հարցերը։  

Հասկանալի՞ օրակարգ է սա բոլոր միջազգային գործընկերների համար։ Այո։ Իրենք է՞լ են դա պահանջում։ Այո։ Հնարավո՞ր է սա անել նորմալ բանակցողների պարագայում։ Այո։ Կանե՞ն էս իշխանությունները նման բան։ Իհարկե, ոչ»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ