06 02 2023

Վերջին երեք տարիներին ՀՅԴ երիտասարդներն այնտեղ էին, որտեղ կար պայքար. Գոռ Սարգսյան



Շատ կարևոր է պատմական նման ժամանակներում հայրենիքի մեջ նման նախաձեռնություն իրականացնելը: Այս մասին ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողությանը իր ելույթում ասաց ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամ Գոռ Սարգսյանը: Ելույթն ամբողձությամբ ներկայացնում ենք ստորև.

«Պատմական այս ժամանակահատվածում, երբ մեր հայրենիքը ծանր մարտահրավերներ է դիմագրավում, չափազանց կարևոր է Հայաստանակենտրոն գորմունեությունը: Ուստի չափազանց կարևոր է նման հավքների հայրենիքում անցկացումը:

Վերջին 3 տարում դաշնակցական երիդասարդը այնտեղ էր, որտեղ պայքար կար, պաըերազմի դաշտից մինջև երևանի փողոցներում ցույցեր, մինջև տարբեր երկրներում դեսպատների առջև բողոքի ցույցեր:

Բնակնաբար հալածվել ենք, թուրքերիու հայաստանում գործող ապազգային իշխանություների կողմից, Հայրենիքի մեջ բանտարկվել ենք, իսկ ում չեն կարողանում բանտարկել արգելում են հայրենիք գալ:

Բայց այս ճնշումները  մեզ հետ չեն պահելու հանուն հայրենիքի համար գործելուց, այս Համագումարը դրա ապացույցն է, քանի որ բոլորը գիտեն որ մեր օրակարգերը հանուն հայրենիքի են, միտված են այսօրվա իրավիճակից ելքեր գտնելուն, ու գործելու հանուն մեր ժողովրդի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի:

Եթե այս համագումարն անցկացվեր երեք տարի առաջ, մեր շատ ընկերներ, ովքեր կյանքը նվիրեցին հայրենիքին կլինեին մեզ հետ, այս դահլիճում:

Ուրեմն մենք այսօր, որպես դաշնակցական երիդասարդներ պարտք ունենք մեր այն բոլոր այդ ընկերների հանդեպ ովքեր իրենց կյաքը դրեցին հանուն հայրենիքի,

Ուրեմն մենք պետք է շարունակենք նրանց գործը և մեր առաջիկա գործունեության մեջ պետք է գործենք հանուն Արցխի տրամաբանությամբ, թե Հայաստանի մեջ թե սփյուռքում:

Մեզնից ավագ սերունդը 90ականերին գործեց հանուն Արցախի, ապրեց և հարկ եղած դեպքում նաև զոհվեց հանուն Արցախի, ու Ազատագրեց Արցախը, մենք որպես դաշնակցական երիդասարդներ, որպես Պետոյի և Բեկորի հետնորդներ ևս գործելու ենք Հանուն Արցախի, ապրելու և հարկ եղած դեպքում ամենաթանկն ենք նվիրաբերելու հանուն Արցախի:

Մենք չենք համակերպվելու այս իրականության հետ, մենք չենք շրջելու մեր պատմության վերջին էջը, շարունակելու ենք ապրել այստեղ, Արցախը մնալու է հայկական, Հայաստանը նորից դառնալու է աշխարհի հայերի համար ապահով օրրան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ