13 09 2024

Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է Վերաքննիչ դատարանում. Վահե Գրիգորյան

Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվել է Վերաքննիչ դատարանում. Վահե Գրիգորյան

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2022թ․ տեղի ունեցած «Դիմադրության»շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե՛ Վարչակա, թե՛ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից:

Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:

Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:

Ահա երեկ ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել է իր որոշումը (այս գործերի առնչությամբ Վերաքննիչ Վարչական դատարանի առաջին եզրափակիչ ակտը), որով Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է, Վարչական դատարանի վճիռը` թողնվել անփոփոխ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ