«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ձեռնունայն չէր եկել։
«Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի ուրվագծով է ման գալիս, ես էլ որոշել եմ ամեն անգամ դատարկաձեռն չգալ։ Ինձ հետ բերել եմ ահա այս վայրի նուռը։ 2010թ․-ին Արցախի Տիգրանակերտի պեղումներից մի քանի այսպիսի նուռ էի բերել։ Չէի մտածում, որ հետո այդ գաղափարը պետք է պաշտպանեմ Հայաստանի իշխանավորներից։ Չե՛մ ուրացել այս նուռը, չե՛մ ուրացել հայրենիք Տիգրանակերտը, չե՛մ ուրացել այս ամենը»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով քննարկման թեմա դարձած իրական և պատմական Հայաստանների թեմային, պատգամավորն ասաց․ «Ուզում եմ հասկանալ, եթե պատմական Հայաստանն այդքան մերժելի է, Ալիևի հետ Մյուխենում բանավեճի ժամանակ Տիգրան Մեծի թագավորությունն ինչո՞ւ էիք հիշում, նորմալ փաստարկներ բերեիք։ Եթե պատմական Հայաստանն այդքան վատն է, Էրեբունի Երևան, որ 2017թ․-ին երգում էիք, նոր Անի, Մասիս սար, չէի՞ք մտածում, որ դա էլ է պատմական Հայաստան։ Եթե իրական Հայաստան ասում եք միայն Կիրանց, ասեմ, որ իրական Հայաստանի այսօր օկուպացված մաս է նաև Ներքին Հանդը։ Այստեղ «Կիկոսի մահն» էիք մեջբերում, Թումանյանը մեկ ուրիշ պատմություն էլ ունի՝ կկվի մասին, որ սպառնալիքի տակ հերթով ձագերին տալիս է»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը