23 10 2024

Պուտինի նախագահությամբ Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նիստը

Պուտինի նախագահությամբ Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նիստը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ՝ Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով նիստը:

Պատվիրակությունների ղեկավարները նախատեսում են քննարկել գլոբալ օրակարգի առանցքային հարցերը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային սուր հակամարտությունների կարգավորման շուրջ, քննարկել ազգային արժույթներով վճարումների ընդլայնումը:

Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրները ոչ թե խոսքով, այլ գործով դրական ազդեցություն ունեն համաշխարհային կայունության վրա։

ՌԴ նախագահի բացման խոսքից հետո հանդիպումը կշարունակվի փակ դռների հետևում։ Եռօրյա գագաթնաժողովի հիմնական իրադարձություններն են նեղ և ընդլայնված կազմով հանդիպումները։

Հանդիպման ավարտին կընդունվի Կազանի հռչակագիրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ