«ԱԺ նախագահը ոչ միայն խոսում է ադրբեջանական խոսույթով, Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու արդարացումներով, նաև մեղադրում է ազգային ուժին ինչ-որ մի ժամանակահատվածում իբր թե այդ նույն գործողություններն իրականացնելու մեջ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, Արցախը նախկինում ճանաչել են Ադրբեջանի մաս։ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Այդ վարչատարածքային բաժանման մասին օրենքին տարբեր ժամանակներում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հարց ձեզ, Նիկոլ Փաշինյանը երբ քվեարկում էր, ինքն էլ էր էդ ժամանակ մտածում Արցախն Ադրբեջան և վե՞րջ։ Հարցը հնչեցնում եմ, պատասխանեք․ եթե այո, նշանակում է՝ էն գլխից, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մտածում էր Արցախն ինչպես թողնել Ադրբեջանի կազմում․ եթե ոչ, ուրեմն ձեր ամբողջ թեզը փլուզվում է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը