15 10 2024

Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. Armlur.am

Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. Armlur.am

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ականների ապօրինությունները բացահայտելուց հետո Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտնվել է իշխանականների թիրախում:

ArmLur.am-ի տեղեկություններով ՔՊ խմբակցության «մերժված» պատգամավոր Արփի Դավոյանն առաջարկել է այսօր կայանալիք վարչության նիստում քննարկել Արգիշտի Քյարամյանի պահվածքը՝ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
ՔՊ-ականներին բարկացրել են Քյարամյանի այսօրվա համարձակ բացահայտումները եւ հայտարարությունները, մասնավորապես այն, որ ՔԿ նախագահը իշխանական պատգամավորների ճնշումներից հետո հենց ուղիղ եթերում հայտարարեց. «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել», ապա հայտնեց, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն զանգահարել են:

«Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում»:

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը համարում է, որ Արգիշտի Քյարամյանը տապալել է Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած այսօրվա քննարկումը՝ ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին:

Այսպիսով, ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն Արգիշտի Քյարամյանին եւս մտադիր են Գրիգոր Մինասյանի «ճակատագրին արժանացնել» եւ շուտով ՔԿ ղեկավարի պաշտոնանկության պահանջով մի նոր գործընթաց կսկսվի: Կամ կհասնեն այն բանին, որ Քյարամյանն ինքը պաշտոնից ազատման դիմում կգրի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ