15 10 2024

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահները

 

Հոկտեմբերի 14-ին Ժնևի միջազգային կոնֆերանս կենտրոնում «Միջխորհրդարանական միության 149-րդ գլխավոր վեհաժողովի» շրջանակներում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահներ Նուման Քուրթուլմուշն ու Սահիբա Գաֆարովան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների մասով:

Քուրթուլմուշն ընդգծել է, որ երկու երկրները շարժվում են համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ունեցած ընդհանուր տեսակետներով, ինչը դրսևորվում է միջազգային հարթակներում:

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմին, ինչի համատեքստում ընդգծելով «ադրբեջանական կողմի հաղթանակը», նշել է, որ այդպիսով Կովկասում ուժային հարաբերակցությունը փոխվել է:

Թուրք պաշտոնյան խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և շեշտել, որ դրա կյանքի կոչմամբ իրենք ցանկանում են ապահովել Ադրբեջանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ ժողովուրդների շահերը:

Գաֆարովան իր գոհունակությունն է հայտնել տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ և ուշադրություն հրավիրել երկու երկրների կապվածության վրա:

«Այս իրավիճակն ամրապնդելով համագործակցությունը, հնարավորություն է տալիս այն մեծացնելու»,-հավելել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ