16 05 2024

Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև

Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև

Ժնևում կարճ առանձնազրույց Է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև:

Ինչպես Tert.am-ին հայտնել է Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանը, պաշտոնյաների հիմնական հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 20:30–ին։

Հիշեցնենք, որ Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնևում հանդիպել էին նաև մարտի 22-ին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: 

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը Ժնևում է՝ կմասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ