02 10 2024

Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան

Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝  Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Համոզված եմ, որ այնքան միամիտ չեք, որ հավատաք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել ինչ-որ 27 «ուսապարկերի» ստորագրության արդյունքում... Դա ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր, որով նա փորձում է ապացուցել, որ ՔՊ-ում կա ժողովրդավարություն, այնինչ իր կողմից ԱԺ և կառավարություն բերված ամեն տեսակ եսիմինչերն այնքան կոմպրոմատ ունեն իրենց վրա, որ եթե համարձակվեն ընդդիմանալ ֆյուրերիկի հրահանգներին, ապա շատ արագ կհայտնվեն այն նույն կոտրված տաշտակի առաջ, որի դիմացից Նիկոլն իրենց հավաքել և բերել է իշխանության, ինչպես նաև այս բեմադրությամբ Նիկոլը նվաստացրեց Գրիգորին...

Գիգիշին իր պաշտոնից ազատել է հենց Նիկոլը... Ազատել է շատ նվաստացուցիչ ձևով. Նիկոլն անձամբ կարող էր Գրիգորից պահանջել դիմում գրել, բայց ոչ՝ նա այդ ամենին խառնելով այնպիսի խայտառակությունների, ինչպիսիք են «հրեշ» Անդոն, Լուլուն, գաիՇՆԻկ Արմենը, Ալփոն, որոնցից ամեն մեկի վրայի կոմպրոմատները մի քանի «տոննա» են, հիմա արտահոսքերի միջոցով և սեփական ԶԼՄ-ում հոդված հրապարակելով բացահայտում է Գիգիշի «հարստությունն» ու այլ «կոմպրոմատներ»... Նիկոլին ծառայողները պետք է հիշեն՝ նրանք ընդամենը գործիք են կապիտուլյանտ հողատուի համար...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ