Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախընտրական շրջան ապրող Վրաստանում թեժ օրեր են սպասվում: Արևմուտքի ուղեծրից դուրս եկող Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի են ունենալու նաև արտաքին քաղաքական արևելումի (օրիենտացիայի) ընտրություններ: Ելնելով դրանից՝ Արևմուտքը կատաղի (հավանաբար՝ վերջին) փորձերն է անելու՝ բախումների հրահրման միջոցով փորձել հասնել հեղաշրջման: Վրացական Իմեդի հեռուստաընկերությունը քիչ առաջ հրապարակեց Վրաստանում ԱՄՆ դեսպանատան սկանդալային նամակը ուղղված սեփական քաղաքացիներին, որով հորդորում է զգուշություն ցուցաբերել և հետևել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված մեծ զանգվածների հնարավոր հավաքին կամ բողոքին։
«Կոչ ենք անում զգույշ լինել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրությունների հետ կապված՝ լայն զանգվածների հնարավոր հավաքների կամ բողոքի ցույցերի հետ կապված»։
Իրազեկման մեջ, որը վերաբերում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ կապված բողոքի ցույցերին, դեսպանատունը նշում է, որ նախկինում Վրաստանում տեղի են ունեցել «բռնություն պարունակող ինքնաբուխ բողոքի ցույցեր»։ Ըստ այդմ՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ բողոքի գոտիներից և ուղարկվում է անելիքների ցանկ։
«ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգույշ լինել և հետևել Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված հնարավոր զանգվածային հավաքների կամ բողոքի ցույցերի։ Անցյալում Վրաստանում տեղի են ունեցել չնախատեսված, ինքնաբուխ բողոքի ցույցեր, որոնք ներառում են բռնություն: Մեծ բազմությունն անկանխատեսելի է, և առերեսումները և բռնությունները միջոցառման մասնակիցների, հակացուցարարների և ոստիկանների միջև կարող են տեղի ունենալ առանց նախազգուշացման: Խնդրում ենք զգույշ լինել մարդկանց մեծ խմբերի շուրջ: Նախկինում ԱՄՆ քաղաքացիները վիրավորվել և ձերբակալվել են ոստիկանության կողմից բողոքի ցույցերի ժամանակ»։
(Նամակն ամբողջությամբ՝ այստեղ. https://yerkir.am/hy/article/2024/10/04/58513):
Վրաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ թույլ չտան արտաքին հրահրումներ, առավել ևս բախումներ, այլապես՝ երկիրը, որը գալիս է իրապես պետականակերտ ուղեգիծ, վերստին նետելու են տևական քաոսի, շարունակական ճգնաժամի մեջ, չի բացառվում այն վերածեն ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատի, ռազմական պլացդարմի, ինչը բացեիբաց հայտարարել են նախկին նախագահ, արևմտաթուրքամետ Մ. Սահակաշվիլու թիմի կարկառուն անդամները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը