Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․
«Մենք ունենք մի իրավիճակ, որ դուք հայտարարում եք, որ խաղաղության պայմանագիրը նախևառաջ նրա մասին է, որ կանխի պատերազմը։ Մյուս կողմից մենք ունենք ձեր արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, ով հստակ արձանագրում է, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ փաստաթուղթ ստորագրել և նաև հավելում է, որ կան մտահոգություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների։ Հիմա պարզ հարց եմ տալիս՝ ակնկալելով պարզ պատասխան ՀՀ քաղաքացիների համար։ Այս իրավիճակում, այս պայմաններում ինչպիսի՞նն է ձեր պատկերացրած, խոստացած խաղաղությունը, որով 2021 թվականին ընտրությունների ժամանակ դուք եկաք կրկին իշխանության»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը