02 10 2024

Միակ բանը, որ ՀՅԴ-ն զիջել է, եղել է իշխանությունը, բայց դուք դա չեք հասկանա. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին



1920թ․ ՀՅԴ-ն կանգնել է իշխանություն զիջելու և հող զիջելու երկընտրանքի առջև, զիջել՝ իշխանությունը։ Միակ բանը, որ ՀՅԴ-ն զիջել է, եղել է իշխանությունը, բայց դուք դա չեք հասկանա։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց Քրիստինե Վարդանյանը, ապա հիշեցրեց Փաշինյանի տարիներ առաջ արված հայտարարության ձայնագրությունը՝ փոխզիջումների վերաբերյալ, որում Փաշինյանը հայտարարել էր․ «Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր լկտիաբոր հոխորտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել ՀՀ և ԼՂՀ-ի կապիտուլյացիայի մասին»:

«Դուք մի քայլ էլ առաջ գնացիք սրանից և ասացիք, որ ոչ միայն փոխզիջում չկա, այլ ասացիք՝ մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի»: Այսինքն այս բանակցություններում զիջող միակ կողմը մենք ենք այն մթնոլորտում, որը նկարագրեցիք: Ասացեք, ընդունո՞ւմ եք, որ սա կապիտուլյացիա է, Ձեր իսկ ձևակերպմամբ: Նաև ուզում եմ անդրադառնաք այն կետին, որը չի համաձայնեցվել, որովհետեւ ՄԱԿ-ի ամբիոնից Ջեյհուն Բայրամովը խոսում էր ռևանշիզմի բացառման մասին, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին: Արդյոք էդ չհամաձայնեցված կետը վերաբերում է այդ հարցերից որևէ մեկին»,- նշեց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ