23 09 2023

Պետք է կատաղի, ծրագրված դիմադրություն ու պայքար՝ բոլոր ներքին և արտաքին թշնամիների դեմ․ Արմեն Այվազյան

Պետք է կատաղի, ծրագրված դիմադրություն ու պայքար՝ բոլոր ներքին և արտաքին թշնամիների դեմ․ Արմեն Այվազյան

 
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում 2023 թ. սեպտեմբերի 19-ից սկսված ու դեռ չավարտված ոճրագործությունը ցեղասպանության դասագրքային դեպք է։ Այսօրվանից արցախահայերին պարտադրված զինաթափումը կատարվում է միջնադարյան բարբարոսությամբ՝ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին կոտորելու սպառնալիքի տակ, առանց վստահելի երաշխիքների, պաշարման, սովի, անօթևանության ու զանգվածային տարհանումների ընթացքում։ Ցեղասպանության ժամանակ զոհերի զինաթափումը երկու նպատակ է հետապնդում. 1) հարմար առիթի դեպքում ֆիզիկապես ոչնչացնել նրանց, 2) ծայրաստիճան նսեմացնել ու նվաստացնել ամբողջ հայ ժողովրդին (ոչ միայն արցախցիներին), ծանրագույն հարվածներ հասցնել հայերի հոգեկան առողջությանը, անձնական և ազգային ինքնահարգանքին, առաջացնել խոր հոգեբանական բարդույթներ, ընդհուպ ինքնատյացություն։ Այսօրվանից պետք է մտածել այն մասին, թե ինչպես է մեր ազգային հոգեկանը կազդուրվելու այս ահավոր հարվածներից։ Նման դեպքերում լավագույն միջոցը, ինչպես միշտ, լինելու է կատաղի, ծրագրված, արդյունավետ դիմադրությունն ու պայքարը բոլոր ներքին և արտաքին թշնամիների դեմ։ Այլ ձևեր ու միջոցներ գիտությանը դեռևս հայտնի չեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ