4 ամիս է՝ ակցիա իրականացնող մեր քաղաքացիների ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածքում են: Այս մասին ԱԺ ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Իմ հարցին՝ «մինչև ե՞րբ եք պատրաստվում պահել մեքենաները», պարեկային ծառայության պետը պատասխանում է՝ «ինչքան պետք ա, էդքան էլ կպահվեն»: Այսինքն սա է պատասխանը, սա է ձեր բարեփոխումները, որ պարեկային ծառայության պետը ԱԺ պատգամավորին ոչ թե ասում է՝ «օրենքը սա է, այսքան է խախտումը», այլ ասում է՝ «ինչքան ուզենք այդքան էլ կպահենք»»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը